Առաջին պրոֆեսիոնալ գործիքը աշխարհում
- Նոր, վերափոխված ոճով անցքեր
- Ճշգրտորեն կերտված ու ձեռքի աշխատանքով ավարտին հասցված փողեր
- Վարպետորեն ընտրված բազմամյա ծիրանենու փայտ
- Իդեալական հնչողություն խոսափողի համար
Ավելի քան մեկ տասնամյակ վարպետ Մանվել Մնացականյանը աշխատել ու իդեալական մակարդակի է հասցրել Հայկական Դուդուկը: Միավորելով դուդուկի ազգային հոգեթով ձայնն ու արևմուտքի նորարարությունը` հպարտ ենք Ձեզ ներկայացնելու երբևէ ստեղծված առաջին պրոֆեսիոնալ Հայկական Դուդուկը:
Դուդուկի ղամիշը ունի 7,5սմ բարձրություն, 2,5սմ լայնություն և բաղկացած է երկու մասից՝ զսպանակից ու փականից: Ղամիշը նվագել կարողանալու համար գոյություն ունի բարդության 3 աստիճան՝ հեշտ, միջին բարդության և վերջապես ամենաբարդ աստիճանը, որն օգտագործում են մասնավորապես վարպետ դուդուկահարները, իսկ սկսնակների համար ավելի գերադասելի է հեշտ նվագվողը: Վարպետ Մանվել Մնացականյանի որակական և դիմացկունության փորձաքննությունն անցնելուց հետո ղամիշները ՆՈՒՌՎԻՆԴ-ում վերածվում են որակապես իդեալականացված գործիքի, որոնց վրա նվագելն իսկ արդեն հաճույք է պատճառում: Պատիվ է ներկայացնել ամենաորակյալ ղամիշները, որոնք արդեն հասանելի են նաև վաճառքի համար, իսկ որակը երաշխավորված է տարիներով: